Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին 300 միլիոն դոլարի արտոնյալ վարկ կտրամադրի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը՝ նշելով, որ ի սկզբանե Հայաստանի հայտը ավելին է եղել։
Ըստ Ստորչակի՝ հիմնադրամի խորհուրդը սկզբունքորեն ընդունել է վարկը տրամադրելու քաղաքական որոշում։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, փոխնախարարը հայտնել է նաև, որ Հայաստանի համար ստանդարտ պայմաններ են կիրառվում՝ տարեկան 1 տոկոսի սահմաններում։
Այդ հիմնադրամից, որում ամենամեծ մասնաբաժինն ունի Ռուսաստանը, առաջին արտոնյալ վարկը ստացող երկիրը Բելառուսն է։