Մատչելիության հղումներ

Հոլանդական կակաչները՝ «սանիտարական վտանգ» Ռուսաստանի համար


Կակաչներ, արխիվ
Կակաչներ, արխիվ

Հոլանդական կակաչները սանիտարական վտանգ են Ռուսաստանի համար, և հնարավոր է՝ արգելվի ծաղիկների մուտքը երկիր: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գյուղատնտեսական անվտանգության կարգավորիչը:

Ռուսաստանի պաշտոնյաները բացառում են, թե այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ կա: Նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցին՝ արդյոք սա Կրեմլի պատասխա՞նն է Նիդերլանդներին, որը առաջարկում է ՄԱԿ-ի հատուկ դատարանի միջոցով բացահայտել «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի աղետի մեղավորներին, արձագանքել է՝ դա Կրեմլի օրակարգում չկա:

Հիշեցնենք՝ անցած տարի Ուկրաինայի արևելքում օդանավի կործանման հետևանքով 298 մարդ է զոհվել, մեծ մասը՝ նիդերլանդացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG