Մատչելիության հղումներ

Ղարաբաղում քննարկվել են անհայտ կորածներին առնչվող հարցեր


Լուսանկարը՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարության

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի և Ղարաբաղի ու Հայաստանի աշխատանքային խմբերի համատեղ նիստ, որը համանախագահել են հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը և Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանձնաժողովի աշխատանքներին ներկա է եղել նաև Կարմիչ Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեն:

Նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորածների հուղարկավորման հնարավոր վայրերի հայտնաբերման, արտաշիրիմումին ուղղված համատեղ աշխատանքների, ոլորտին առնչվող քրեադատավարական գործողությունների համադրման, անհայտ կորածների ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու հարցեր:

Այնուհետև հանձնաժողովների կողմից կարևորվել է ԿԽՄԿ-ի պատվիրակության` նշված աշխատանքներին աջակցելու, աշխատանքային խմբերին համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերելու և առանց հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու, ցանկացած ձևաչափով ադրբեջանական կողմի հետ համագործակցելու հարցերին նպաստելու անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին քննարկվել է հետագա անելիքներին և համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վերջում նիստի մասնակիցները այցելել են Ղարաբաղի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության թանգարան, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետագա ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG