Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի հարցով «համաձայնություն է ձեռք բերվել»


Իրանական թերթերից մեկը, որն առաջին էջում հաղորդում է Վիեննայում ձեռք բերված համաձայնության մասին, 14-ը հուլիսի, 2015թ․
Իրանական թերթերից մեկը, որն առաջին էջում հաղորդում է Վիեննայում ձեռք բերված համաձայնության մասին, 14-ը հուլիսի, 2015թ․

Վիեննայում Իրանի ու վեց գերտերությունների միջև բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, այսօր հաղորդում են միջազգային մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով թե՛ արևմտյան և թե՛ իրանցի դիվանագետներին:

BBC-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը հայտարարել է առավոտյան կայանալիք «վերջնական լիագումար հանդիպման» մասին, որին հաջորդելու է մամուլի ասուլիս:

Նախատեսվում է, որ պայմանագիրը կգործի հաջորդ տարվա կեսերից:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG