Մատչելիության հղումներ

Ռուսաստանի բացակայությունը «շատ տխուր իրավիճակ» է. Գեղամյան


Արտաշես Գեղամյան
Արտաշես Գեղամյան

Այօսր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մի քանի երկրների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին բացակայում է Ռուսաստանի պատվիրակությունը։ Հիշեցնենք, որպես բողոքի նշան Ռուսաստանը հրաժարվել էր մասնակցել Հելսինկիյում անցկացվող Վեհաժողովի նիստին, այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանի նախագահ Սերգեյ Նարիշկինին և ևս 5 ռուսաստանցի պաշտոնյաների արգելել էին մուտք գործել Ֆինլանդիա։

Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը Ռուսաստանի ներկայացուցիչների բացակայությունը բնորոշել է որպես «շատ տխուր իրավիճակ»։

«Բացի ԵՄ-ի երկրներից ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի մեջ են մտնում ևս 30 երկիր, որոնք ԵՄ-ի անդամ չեն։ Եվ ստացվում է, որ մի կազմակերպությունը՝ ԵՄ-ն, միանձնյա որոշում է, թե ով պետք է մասնակցի Վեհաժողովին, ով՝ ոչ», - НТВ-ի փոխանցմամբ, ասել է Գեղամյանը։

Շվեդիայի պատվիրակության ղեկավար Քենթ Հարթսթեդը մասնավորապես, մտահոգություն է հայտնել Եվրամիության որպես «արտաքին խաղացողի» առկայության վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շվեդ դիվանագետը նշել է, որ ԵԱՀԿ-ի քննարկմանը Ռուսաստանի ներկայությունն անհրաժշետ է։

«Մենք շատ մտահոգված ենք ստեղծված իրավիճակով։ Կարծում եմ, արտաքին խաղացողի առկայությունը, որը որոշում է, թե ով կարող է մասնակցել Վեհաժողովին, մտահոգություն է առաջացնում։ Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ կարևոր գործընկերը հնարավորություն ունենա այս քննարկման մասը լինելու։ Այլապես շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվում։ Եթե մենք չենք կարողանում հավաքել Վեհաժողովի բոլոր անդամներին, մենք պետք է ամեն ինչ նախօրոք ծրագրենք։ Մենք պաշտպանում ենք մեր ամբողջականության և հավաքվելու իրավունքը», - հայտարարել է Հարթսթեդը։

Ռուսաստանի բացակայությամբ մտահոգված են եղել նաև Իտալիայի և Բելառուսի ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG