Ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկելու, սպասելու է այնքան, մինչև [ցուցարարներն] իրենք իրենց ցրվեն, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Ոչինչ չկա, ամեն ինչ նորմալ է, եթե ինչ-որ բան լինի, մենք ձեզ կասենք», - ասաց Օսիպյանը։
Լրագրողի հարցին, թե ոստիկանությունը միջոցներ չի՞ ձեռնարկելու աղբամանները պողոտայից հեռացնելու համար, Երևանի փոխոստիկանապետը պատասխանեց, որ ցուցարարներն իրենք դրանք կհեռացնեն։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայից արդեն մեկնարկել է բողոքի երթը Երևանի կենտրոնով. մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում միանալ քիչ անց պողոտայում մեկնարկող հանրահավաքին։
Սպասվում է նաև, որ քիչ անց Ազատության հրապարակից հայտարարությամբ հանդես կգան «Ո՛չ թալանին» նախաձեռնության» անդամները։
Հովհաննես Մովսիսյան