Մատչելիության հղումներ

Ոստիկանության գործելակերպին նվիրված ԱԺ լսումները հետաձգվեցին


Ոստիկանները հոսանքի թանկացման դեմ ցույցի ժամանակ, 22-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանները հոսանքի թանկացման դեմ ցույցի ժամանակ, 22-ը հունիսի, 2015թ.

Հունիսի 8-ին Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները որոշել էին հունիսի 26-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Ոստիկանության գործելակերպը և մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով:

Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ լսումները հետաձգվում են։

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները և դրանց առնչությունը լսումների թեմայի հետ՝ վերոնշյալ հանձնաժողովները հարցումներ են ուղարկել համապատասխան մարմիններին և պաշտոնատար անձանց: Ստացված պատասխանները հնարավորություն կտան լսումների թեմայի շրջանակներում իրականացնել համակողմանի և արդյունավետ քննարկումներ: Ելնելով վերոգրյալից՝ հանձնաժողովներն անհրաժեշտ են համարում հետաձգել նախատեսված խորհրդարանական լսումները: Լսումների հետագա անցկացման մասին լրացուցիչ կտեղեկացվի», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG