Այսօր առավոտյան հոսանքի թանկացման դեմ ակցիան ցրելիս քաղաքացիներից 36-ին բերման ենթարկելուց հետո ոստիկանությունը նրանց տեղափոխել է Նարկոլոգիական կլինիկա՝ թմրանյութեր օգտագործելու կասկածով: Այս պահին նրանցից անալիզներ են վերցնում: Մասնագետները եզրակացություն կկարողանան կազմել 3-4 օրից:
Կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ առաջին անգամն է, որ ցույցից բերման ենթարկված քաղաքացիներին տեղափոխում են Նարկոլոգիական կլինիկա:
Անուշ Մկրտչյան