System of Down աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքում արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հայաստանում ծավալվող շարժմանը:
Առաջին հետևությունը, որ այդ իրադարձությունների հիման վրա արել է Թանկյանը, այն է, որ օտարերկրյա սեփականություն հանդիսացող մենաշնորհային կոմունալ ընկերությունները պետք է դառնան պետական ակտիվներ, և դրանց գործունեությունը պետք է խստորեն կարգավորվի ու աուդիտի ենթարկվի անկախ հանձնաժողովի կողմից:
Երկրորդը, որ եզրակացրել է աշխարհահռչակ երգիչը, այն է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բողբոջում է:
Եվ երրորդ, ըստ Թանկյանի, հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման պես անարդար ծրագրերի դեմ նախկին հաջողված արշավները և խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը պտուղ են տալիս: