Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության փաստով


Քաղաքացի Արտյոմ Մ.-ն ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ բաժնի ծառայողը 2015 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, իրեն բերել է ոստիկանության բաժին, որի մուտքի դիմաց բռունցքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ քաղաքացու հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակցի կողմից բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG