Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում պաշտոնավարման ընթացքում համագործակցության և պաշտպանական բնագավառում հայ - գերմանական համագործակցության զարգացմանն աջակցելու համար, հայտնում է ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեսպան Մորելը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և շարունակելու է ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: