Մատչելիության հղումներ

Բորդյուժա․ Հայաստանը անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ից կստանա օգնություն


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

Հայաստանը կստանա օգնություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա, հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, որը իրավունք ունի իր դաշնակիցներից ստանալ ամբողջ անհրաժեշտ օգնությունը իր տարածքում իրավիճակի բացասական զարգացման դեպքում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բորդյուժան «Ռոսիա սեգոդնյա» գործակալության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ հիմնախնդրի լուծմամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, իսկ այլ հաստատություններ այդ հարցին չպետք է միջամտեն:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ դա արվում է Հայաստանի հետ հավասարակշռության պահպանումը հաշվի առնելով:

«Բացի այն, որ զենք է գնում Ադրբեջանը, զենք է մատակարարվում և վաճառվում Հայաստանին՝ բավականին մեծ քանակով», - հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG