Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է Եղիսաբեթ երկրորդին և Քեմերոնին, այցելել ՄԹ դեսպանատուն


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:

Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ, հետագա բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ - բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ` ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն, շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին և դեսպանատան ամբողջ անձնակազմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG