ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը Ռուսաստանին մեղադրել է Արևելյան Ուկրաինայում զինյալներին ուսուցանելու, զինելու, փողերով ապահովելու մեջ։
Փաուերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Մինսկի համաձայնագրին, որը հաճախ չի կատարվում։ Համաձայնագիրը խախտողները, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, զինյալներն են։
ԵԱՀԿ-ի դիտորդները, մինչդեռ, հրադադարի խախտման մեջ մեղադրել են թե՛ Կիևին, թե՛ զինյալներին։
Ուկրաինական ճգնաժամի հետևանքով 2014 թվականի ապրիլից մինչ այժմ զոհվել է ավելի քան 6 հազար 400 մարդ։