Երեկ Տանզանիա - Մոսկվա - Երևան չվերթով, աշխատանքային այցով Երևան ժամանած Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է արևադարձային մալարիա, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
«Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղևորի մոտ հայտնաբերվել է բարձր` 39.2 աստիճան ջերմություն, ընդհանուր թուլություն և տենդի նախանշաններ։ Որպես մալարիայով կասկածելի հիվանդ` բժիշկ-համաճարակաբանները կազմակերպել են նրա հոսպիտալացումը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա», - ասված է նախարարության հաղորդագրությունում։
Հիվանդի վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Հիվանդն ապահովվել է անհրաժեշտ դեղերով, ստանում է չափորոշիչներով սահմանված բուժում։ Նրա բուժումն իրականացվում է ռողջապահության նախարարի անմիջական հսկողությամբ։