Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է


Այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ առավոտյան Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունեցել հայկական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է հանդիպում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են պաշտպանական ոլորտում երկու հարևան երկրների միջև համագործակցությունը, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել գործակցությունը ռազմական կրթության, անձնակազմի բուժապահովման և պրոֆեսիոնալ սերժանտական կազմի պատրաստության ոլորտներում:

Նույն օրը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ընդունել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զրուցակիցները միակարծիք են եղել պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության արժևորման հարցում, ընդգծելով երկկողմ կապերի ընդլայնման և նոր ոլորտների ներառման նպատակահարմարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG