Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ-ի կողմից հյուրընկալված «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ողջ աշխարհում սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին միավորող Սոցինտերնի գործունեությունը, որի հռչակած քաղաքական արժեքներն են՝ ազատությունը, արդարությունը և համերաշխությունը:

Սոցինտերնի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ է խոսել ժողովի շրջանակներում կայացած քննարկումների մասին: Այալան ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը Սոցինտերնի անդամ ՀՅԴ-ի միջոցով տարեցտարի ամրապնդվում է: Նա նշել է, որ կառույցն իր համերաշխությունն է հայտնել ՀՅԴ-ին՝ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների իրականացման վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հարցում՝ կարևորելով երկրում բարեփոխումների խորացումը և ժողովրդավարության ամրապնդման օրակարգի առաջմղումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG