Մատչելիության հղումներ

Լեհաստանում «լռության օր» է հայտարարված


Լեհաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Անջեյ Դուդա, արխիվ
Լեհաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Անջեյ Դուդա, արխիվ

Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ «լռության օր» է հայտարարված։ Այդ փուլում մրցում են գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան։

Այսօր Լեհաստանում արգելված է նախընտրական քարոզչությունը և ընտրողների շրջանում անցկացված հարցումների հրապարակումը։ Այդուհանդերձ, ուրբաթ օրը հրապարակված հարցման արդյունքները ցույց են տվել, որ թեկնածուներին բաժանում է ձայների ընդամենը կես տոկոսը, այն էլ՝ հօգուտ Անջեյ Դուդայի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG