ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ մոտ 200 բայքեր է ձերբակալվել մայիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։
Ըստ իրավապահների, ձերբակալվածներից 192-ը կմեղադրվեն կազմակերպված հանցագործության մասնակից լինելու համար։
Ուեյքո քաղաքում մոտոցիկլիստների երկու խմբավորման միջև փոխհրաձգության հետևանքով, հիշեցնենք, 9 բայքեր է զոհվել։