Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն Թեքսասում, 9 բայքեր զոհվել է


Ոստիկանը բերման է ենթարկում փոխհրաձգությանը մասնակցած բայքերներից մեկին, 17-ը մայիսի, 2015թ.
Ոստիկանը բերման է ենթարկում փոխհրաձգությանը մասնակցած բայքերներից մեկին, 17-ը մայիսի, 2015թ.

Երեկ ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում երկու բայքերական խմբի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, 18-ը հոսպիտալացվել է։ 9 զոհվածները բայքերներ են։

«Սա թերևս ամենասարսափելի քրեական միջադեպն էր, որ ես երբևէ տեսել եմ։ Ես զարմացած եմ. զոհերի և վիրավորների թվում ավազակային խմբի անդամներից բացի այլ տուժածներ չկան», - հայտարարել է տեղի ոստիկանության սերժանտ Փաթրիք Սուոնթոն։

Հրազենից բացի, միջադեպի ընթացքում կիրառվել են դանակներ, շղթաներ, մահակներ։ Հարցաքննության նպատակով մոտ 100 մարդ ձերբակալվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG