Մատչելիության հղումներ

Նախկին առաջնորդների հանդիպում Մոսկվայում


Միխայիլ Գորբաչով, արխիվ
Միխայիլ Գորբաչով, արխիվ

Մոսկվայում երեկ կայացել է Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերի, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ու մի շարք այլ նախկին առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները, հակամարտությունը Ուկրաինայի արևելքում։

Հանդիպման մասնակիցները հայտարարել են, թե ամենակարևորն այս պահին այն է, որ կողմերը պահպանեն փետրվարին Մինսկում ստորագրված հրադադարի համաձայնագրի պահանջները։

«Ավագները» հանդիպել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն էլ, իր հերթին, ասել է, որ նրանց կարծիքը մեծ պահանջարկ ունի ժամանակակից աշխարհում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG