Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը վստահեցրել է, որ բերքի մթերման հետ կապված գյուղացիները խնդիրներ չեն ունենա


Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ, որտեղ խաղողի արտադրության, մթերման և իրացման գործընթացի կազմակերպման վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ այս տարի խաղողի, ինչպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների իրացման հետ կապված խնդիրներ չեն լինելու:

«Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց կողմից արտադրված բերքն անկախ որևէ հանգամանքից ամբողջ ծավալով, առանց որևէ խնդրի կիրացվի», - Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ասել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG