Մատչելիության հղումներ

Մեդվեդևը հեռագիր է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ


Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումը մերձմոսկովյան Գորկիում, 5-ը փետրվարի, 2015թ․
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումը մերձմոսկովյան Գորկիում, 5-ը փետրվարի, 2015թ․

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այս օրերին մենք հարգում ենք պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք մեկ հարյուրամյակ առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնաճնշումների հետևանքով զոհվածների համար», - մասնավորապես ասված է Մեդվեդևի հեռագրում, որի տեքստը հրապարակված է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջում: Ռուսաստանի վարչապետը շեշտում է, որ «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններին արդարացում չկա և չի կարող լինել»:

Ռուսաստանի կառավարության և անձամբ իր անունից Մեդվեդևը Աբրահամյանին և «եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին» է փոխանցում իր ցավակցությունները: «Մենք կիսում ենք ձեր վիշտը և ցավը», - ասված է հեռագրում:

Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, փաստորեն, հաջորդեց պաշտոնական Մոսկվայի հասցեին Անկարայի հնչեցրած քննադատություններին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործման և Երևանում ապրիլքսանչորսյան արարողություններին նրա մասնակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG