Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի նախագահին


Նեպալ - Երկրաշարժի հետևանքները մայրաքաղաք Կատմանդուում, 25-ը ապրիլի, 2015թ․
Նեպալ - Երկրաշարժի հետևանքները մայրաքաղաք Կատմանդուում, 25-ը ապրիլի, 2015թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

Նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է․ - «Կիսելով Ձեր և Նեպալի բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Նեպալում շաբաթ օրը տեղի ունեցած հուժկու երկրաշարժի զոհերի թիվը արդեն գերազանցում է 3 հազար 600-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG