Մատչելիության հղումներ

«Գազպրոմը» Եվրամիության մեղադրանքները «անհիմն» է որակում


Բելգիա – Եվրամիության մրցակցային հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը հանդես է գալիս հայտարարությամբ լրատվամիջոցների համար, Բրյուսել, 22-ը ապրիլի, 2015թ․
Բելգիա – Եվրամիության մրցակցային հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը հանդես է գալիս հայտարարությամբ լրատվամիջոցների համար, Բրյուսել, 22-ը ապրիլի, 2015թ․

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը «անհիմն» է որակել Եվրամիության մեղադրանքները, թե էներգետիկ հսկան չարաշահում է Եվրոպական որոշ երկրներում իր ունեցած գերիշխող դիրքը:

«Գազպրոմը» հայտարարություն է տարածել, պնդելով, թե «խստորեն պահպանում է միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բոլոր նորմերը» բոլոր այն երկրներում, որտեղ գործում է:

Երկու տարի շարունակված քննության արդյունքում Եվրահանձնաժողովն այսօր մեղադրանք է ներկայացրել «Գազպրոմ»-ի դեմ, պնդելով, որ ռուսաստանյան ընկերությունը արհեստականորեն բարձր գներ է սահմանել՝ չարաշահելով իր գերիշխող դիրքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG