Այսօր Եվրահանձնաժողովը պաշտոնապես բողոք է ներկայացնելու ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, որը մեղադրվում է արդար մրցակցության կանոնները խախտելու համար:
Եվրահանձնաժողովում «Գազպրոմ»-ի գործունեության վերաբերյալ փորձագիտական քննությունը սկսվել է 2012 թվականին՝ Եվրամիության մի քանի երկրների բողոքի հիման վրա: Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Սլովակիան և Բուլղարիան, որոնք լիովին կախված են ռուսաստանյան գազից, մեղադրում են «Գազպրոմ»-ին գազի գինն արհեստականորեն բարձրացնելու մեջ:
Եթե Եվրամիությունը որոշի «Գազպրոմ»-ի հետ հակամարտությունը դատարան հասցնել, ապա ռուսական ընկերությունը կարող տուգանվել 10 միլիարդ եվրոյով: