Կառավարությունն այսօր Տավուշի մարզի 8 գյուղերի բնակիչներին տվեց ընդհանուր առմամբ 3 միլիոն 705 հազար դրամի (մոտ 7․8 հազար դոլար) փոխհատուցում՝ փետրվարի 2-20-ը ժամանակահատվածում ադրբեջանական գնդակոծությունների հետևանքները վերացնելու համար։
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Կառավարությունը Տավուշի մարզպետարանին հատկացրել էր մոտ 6.5 միլիոն դրամ (շուրջ 13.5 հազար դոլար)՝ հունվարի 5-12-ը ժամանակահատվածում գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Հովհաննես Շողիկյան