Մատչելիության հղումներ

6.5 միլիոն դրամ՝ գնդակոծությունից վնասված տների բնակիչներին աջակցելու համար


Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը

Այս տարվա հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում գնդակոծության հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Կառավարությունը Տավուշի մարզպետարանին 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացրեց մոտ 6.5 միլիոն դրամ (շուրջ 13.5 հազար դոլար):

«Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստն ենք մենք վերականգնում։ Սահմանամերձ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա», - ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ սահմանամերձ համանքներին աջակցությունը շարունակական կլինի:

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը նաև որոշեց սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու գլխավոր կարգադրիչ դիտարկել մարզպետարանները, իսկ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցման գլխավոր կարգադրիչ՝ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Վարչապետը հիշեցրեց, որ Կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը: Այդ նպատակով հատկացվեց 928 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG