Հայաստանի կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 22-ին: Այդ մասին հաղորդում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կառավարության հերթական նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, սակայն, հիշեցնենք, առաջիկա հինգշաբթի՝ ապրիլի 23-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, ինչի կապակցությամբ այն ոչ աշխատանքային օր է հայտարարված: