Այսօր տեղի է ունեցել Կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 19-րդ հոդվածը` Կառավարությունը որոշել է ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել ապրիլի 18` շաբաթ օր:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 23-ին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողության անցկացմամբ: