Фրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, տեղեկացրել է Ելիսեյան պալատը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը և մի շարք այլ հարցեր», - ասված է ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում:
Ավելի վաղ նման հանդիպման հնարավորությունը չէր բացառել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: