Մատչելիության հղումներ

Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք` ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողների տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասիմի Թորոսյանը մահացել է:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հոհվաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երեք վիրավոր զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր։

ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG