Մատչելիության հղումներ

Վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը


Հարություն Քեհեյան
Հարություն Քեհեյան

Այսօր 85 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքէջը։

«1948 թվականից Հարություն Քեհեյանի անունը կապված է հայկական ֆուտբոլի հետ: Որպես ֆուտբոլիստ, այնուհետև որպես մարզիչ Հարություն Քեհեյանը մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Նրա անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի բազմաթիվ փառավոր էջեր», - ասված է ֆեդերացիայի հաղորդագրությունում։

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ իր ցավակցական ուղերձում գրել է. - «Այսօր 85 տարեկան հասակում վախճանվել է հայկական ֆուտբոլի վերջին մոհիկաններից մեկը։ Նրա անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի փառավոր էջերի հետ: Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG