Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր աշխատանքային մեկօրյա այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այցի շրջանակում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: