Ռուսաստանի քննչական կոմիտեն մերժել է Նավոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Բորիս Մեզդրիչիի և «Թանհեյզեր» օպերայի բեմադրող-ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի նկատմամբ՝ խղճի, ազատության և կրոնի իրավունքների խախտման հատկանիշներով քրեական գործի հարուցումը։
Հիշեցնենք, մարտի 29-ին Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին աշխատանքից ազատեց Բորիս Մեզդրիչին։ Ըստ նախարարության, թատրոնում բեմադրվել էր «եկեղեցու շահերին հակասող» ներկայացում:
Մեզդրիչի հեղինակած՝ Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» (Tannhauser) օպերայի ժամանակակից բեմադրությունը արժանացել էր եկեղեցու քննադատությանը, քանի որ դրանում ներկայացվում էր Հիսուսի՝ Վենուսի էրոտիկ քարանձավն այցելելու թեման: