Մատչելիության հղումներ

Ռուսաստանում թատրոնի տնօրենին ազատել են աշխատանքից «հակաեկեղեցական» բեմադրության համար


Բորիս Մեզդրիչ, արխիվ

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին երեկ աշխատանքից ազատել է Նավոսիբիրսկ քաղաքի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Բորիս Մեզդրիչին,այն բանից հետո, երբ թատրոնում բեմադրվել է «եկեղեցու շահերին հակասող» ներկայացում:

Մեզդրիչի հեղինակած՝ Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» (Tannhauser) օպերայի ժամանակակից բեմադրությունը արժանացել էր եկեղեցու քննադատությանը, քանի որ դրանում ներկայացվում էր Հիսուսի՝ Վենուսի էրոտիկ քարանձավն այցելելու թեման:

Նշվում է, որ Բորիս Մեզդրիչը ներկայացման վրա աշխատել է 2001-2008 և 2011-2015 թվականներին: Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի ղեկավարի պաշտոնում նրան կփոխարինի Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնի ղեկավար Վլադիմիր Կեխմանը, ով կհամատեղի երկու պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG