Մատչելիության հղումներ

Ամերիկացի անվտանգության աշխատակիցները դատապարտվեցին Իրաքում սպանությունների համար


Blackwater ընկերության աշխատակիցները, արխիվ
Blackwater ընկերության աշխատակիցները, արխիվ

Ամերիկյան Blackwater ընկերության նախկին անվտանգության աշխատակից Նիկոլաս Սլեթենը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2007 թվականին 14 իրաքցի քաղաքացիական անձանց սպանության գործով։

Նույն ընկերության երեք այլ նախկին աշխատակիցներ՝ Փոլ Սլո, Իվան Լիբերթի և Դասթին Հերդը, դատապարտվել են 30-ական տարվա ազատազրկման՝ սպանությունների հետ առնչություն ունենալու համար։

Blackwater ընկերության ավտաշարասյունը ուղեկցող անվտանգության աշխատողները մեքենաներից կրակ էին բացել Բաղդադի կենտրոնական հրապարակներից մեկում՝ մարդկանց ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG