Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն այցելել է իտալական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ


Իտալիայի Հանրապետություն այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին եղել է ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում, հանդիպել է ձեռնարկությունների ղեկավարության հետ:

Պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխադարձ շահագրգռվածությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Կողմերը պայմանավորվել են նաև մասնագիտական խմբերի փոխանակման վերաբերյալ, որոնք կուսումնասիրեն ու կմշակեն ծրագրային առաջարկներ սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման և արտադրության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG