Ռուսական և ամերիկյան լրատվամիջոցներն այսօր հաղորդել են մի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել ապրիլի 7-ին։
Ըստ ռուսական աղբյուրների, ամերիկյան հետախուզական RC-135 օդանավը հայտնվել է Ռուսաստանի օդային տարածքի մատույցներում։ Ամերիկյան օդանավին մոտեցել է ռուսական Су-27 կործանիչը և պարտադրել հեռանալ տարածքից։
Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ RC-135 օդանավը սովորական թռիչք է կատարել, մինչդեռ ռուսական Су-27-ի անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները նախավթարային վիճակ են ստեղծել, սակայն օդանավերի բախումը հաջողվել է կանխել։
Ամերիկացիները դիվանագիտական բողոք են ներկայացրել։
Հիշեցնենք, որ հենց այս օրերին սկանդինավյան հինգ երկրները հայտարարել են, որ Բալթյան շրջանում համագործակցելու են Ռուսաստանից սպառնացող վտանգի դեմ պայքարելու համար։