Սկանդինավյան հինգ երկրները որոշել են համախմբել ուժերը Ռուսաստանից սպառնացող վտանգի դեմ պայքարելու հարցում։
Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Իսլանդիայի պաշտպանության նախարարները հայտարարել են, որ Հյուսիսային Եվրոպան պետք է պատրաստ լինի դիմակայել Ռուսաստանից սպառնացող հնարավոր վտանգներին։
Վերջին շրջանում Ռուսաստանը ընդլայնել է Բալթյան տարածաշրջանում իր հետախուզական գործունեությունը, ինչն էլ անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել, ասել են սկանդինավյան երկրների պաշտոնյաները։