Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է սփյուռքահայ ճարտարապետ, բարերար Հովսեփ Սարաֆյանին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Սարաֆյանի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը, և շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար: Աբրահամյանը հույս է հայտնել, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ սփյուռքահայ բարերարը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և ընդգծել, որ այսուհետ ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենիքին՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:
Հայաստանի համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հովսեփ Սարաֆյանին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է վարչապետի հուշամեդալով: