Մատչելիության հղումներ

Բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի Վանաձորի, Կապանի գրասենյակների ղեկավարները


«Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյան, արխիվ

Բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի Վանաձորի, Կապանի գրասենյակի ղեկավարները, «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը: Ինչպես «Ազատությանը» հայտնեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունից, Գյումրիի գրասենյակի ղեկավարի, ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար անդամներից Գարեգին Չուգասզյանի հետ կապ հաստատել չի հաջողվում, հայտնի է միայն, որ խուզարկում են վերջինիս ծնողների բնակարանը:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG