Մատչելիության հղումներ

Քենիան հրթիռակոծել է «Ալ-Շաբաբ»-ի դիրքերը Սոմալիում


Քենիան հրթիռակոծել է իսլամիստ զինյալների «Ալ-Շաբաբ» խմբավորման դիրքերը Սոմալիում:

BBC-ի հաղորդմամբ՝ ռազմական օդանավերը հրթիռակոծել են երկու ճամբարներ, որոնք խմբավորման զինյալներն օգտագործել են Քենիա անցնելու համար:

Հիշեցնենք, օրերս «Ալ-Շաբաբ»-ի զինյալները հարձակվել էին Քենիայի Գարիսա համալսարանի հանրակացարանի վրա և սպանել 148 մարդու:

Քենիայի նախագահ Ուհուրու Քենյատան խոստացել էր պատասխանել այդ հարձակմանը «հնարավոր ամենախիստ ձևով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG