Մատչելիության հղումներ

Ալ-Շաբաբի զինյալները Քենիայում 147 մարդու են սպանել


Ալ-Շաբաբ խմբավորման զինյալները, արխիվ
Ալ-Շաբաբ խմբավորման զինյալները, արխիվ

Ալ-Շաբաբ խմբավորման դիմակավորված զինյալները երեկ ներխուժել են արևելյան Քենիայի համալսարաններից մեկի հանրակացարան և սպանել առնվազն 147 մարդու:

The Washington Post-ի փոխանցմամբ, ավելի քան 500 ուսանողների հաջողվել է փրկվել, երբ իսլամիստ զինյալները հարձակվել են Գարիսա համալսարանի քոլեջի վրա առավոտյան 5.30-ի սահմաններում:

15 ժամ տևած փոխհրաձգությունից հետո իրավապահները վնասազերծել են համալսարանի վրա հարձակված 4 զինյալներին: Կառավարության խոսնակի փոխանցմամբ, նրանք 4-ն էլ սպանվել են:

Իշխանությունների պնդմամբ, սա ամենասարսափելի ահաբեկչական հարձակումն է Քենիայում վերջին 20 տարիների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG