Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա - Լարս ճանապարհը բացվել է


Ավտոճանապարհ Հայաստանում
Ավտոճանապարհ Հայաստանում

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` միայն անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախօրեին, հիշեցնենք, Ստեփանծմինդա - Լարս ճանապարհը փակ էր առատ ձյան պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG