ՀՀ տարածքում ապրիլի 5-ին` ժամը 11.30-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: