Մատչելիության հղումներ

ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել


ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ինչպես հաղորդում է asbarez.com-ը, բանաձևում, մասնավորապես, ասվում է. - «Սենատը միանում է Ներկայացուցիչները տանը, Հավայիի ամերիկահայկական համայնքին և համայն հայությանը ամբողջ աշխարհում, ճանաչելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր սպանվել և հետապնդումների են ենթարկվել Հայոց ցեղասպանության ժամանակ, և կոչ է անում մարդկանց ամբողջ աշխարհում՝ երբևէ չմոռանալ մարդկության դեմ գործված այդ դժնդակ հանցագործությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG