Մատչելիության հղումներ

Քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման խնդիրները


Զինված ուժերի համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի մշակման, թողարկման, մատակարարման, պաշտպանական գերատեսչության և ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկությունների փոխգործակցության եզրերի քննարկման նպատակով ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության և ոլորտի առաջատար մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Խորհրդակցության ընթացքում ռազմարդյունաբերության համալիրի զարգացման և կայացման գործում ունեցած ավանդի համար գերատեսչական մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ հանձնվեցին ոլորտի մի շարք պատասխանատուների և մասնագետների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG