Սյունիքի մարզի Տաթև - Աղվանի - Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում երեկ առավոտյան փլուզված ժայռաբեկորները այսօր ժամը 15:30-ի դրությամբ Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: