Սյունիքի մարզի Տաթև - Աղվանի - Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կիլոմետր հատվածում այսօր ժամը 10:10-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում:
Տրանսպորտի և կապի նախարարության փոխանցմամբ՝ ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են դժվարանցանելի:
Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում ճանապարհը քարերից մաքրելու և բնականոն երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը խոստանում է ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: